Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնում քննարկվում է Վահագն Թևոսյանի թեկնածությունը

 Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնում 
քննարկվում է Վահագն Թևոսյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնում քննարկվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման (FPWC) հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Վահագն Թևոսյանի թեկնածությունը: Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ այդ պաշտոնում աշխատելու առաջարկություն ունեցել է և հիմա դա քննարկվում է:

«Քանի որ իմ նշանակումը Հ1-ի լրատվական ծառայության տնօրենի պաշտոնում դեռ չի եղել, ու ես չեմ բացառում, որ ինձ պես առաջարկ են ստացել ևս որոշ մարդիկ ու նրանց հետ նույնպես ընթանում են կոնսուլտացիաներ, նախ կոռեկտ չեմ համարում ընդունել շնորհավորանքներ, երկրորդ՝ նույնիսկ եթե միակ թեկնածուն եմ, այդ մասին, միևնույն է, խոսելը դեռ վաղ է: Այո, ես ստացել եմ նման առաջարկ, այո, ես սկզբունքորեն տվել եմ իմ համաձայնությունը: Ավելի ինֆորմացիան, հավատացեք, ո՛չ հետաքրքիր է, ո՛չ նպատակահարմար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Վահագն Թևոսյանը:

«Արմենպրես»-ը Հանրային Հեռուստաընկերության լրատվական բաժնից փորձեց ճշտել, թե լրատվական ծառայության տնօրենի պաշտոնում ինչ հավանական թեկնածուներ կան և որոնց հետ են քննարկումներ անցկացվում, մեզ տեղեկացրին, որ հստակեցումներ լինելուն պես պաշտոնապես կհաղորդեն:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ