1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների «Ծառուկյան» դաշինքի առաջարկները

Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների 
«Ծառուկյան» դաշինքի առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքի առաջարկները: Հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորն ընդգծեց, որ իրենք առաջ են քաշում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների երեք թեզ:

Առաջին առաջարկը ռեյտինգային ընտրակարգի վերացումն է և անցումը 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Պատգամավորի խոսքով՝ ռեյտինգային ընտրակարգի պարագայում օգտագործվում են ընտրակաշառքն ու վարչական լծակները:

«Կարևորագույն երկրորդ թեզը կրկնաքվեարկությունների բացառումն է: Դա կարելի է անել միայն մատնահետքերի միասնական ռեգիստրի ներդրմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Բագրատյանը:

«Ծառուկյան» խմբակցության երրորդ առաջարկը քննարկման փուլում է. խոսքն ակտիվ և պասիվ ընտրացուցակների մասին է: Պատգամավորը բացատրեց, որ ակտիվն այն ընտրական ցուցակն է, որն արձանագրում է Հայաստանում եղած ընտրողների  թիվը, իսկ պասիվն այն ընտրազանգվածն է, որը ՀՀ քաղաքացիություն ունենալով՝ գտնվում է արտերկրում: «Այս ցուցակները համադրելով՝ կարող ենք բացառել նախկինում կիրառվող  բացակա ընտրողների փոխարեն քվեարկությունների կազմակերպումը»,- նշեց Բագրատյանը:

Երեք հիմնական առաջարկներից բացի, «Ծառուկյան» խմբակցությունն ունի նաև տեխնիկական բազմաթիվ առաջարկներ, որոնց նպատակը արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպումն է:

Հարցին, թե ե՞րբ կարող են կայանալ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, պատգամավորը կարծիք հայտնեց, որ ընտրություններն հնարավոր է անցկացնել հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսների ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]