Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնակցել են Մինսկում Արևելյան գործընկերությանն երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել, ինչպես նաև լուսանկարներ է տեղադրել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Լուսանկարներից երևում է, որ երկու երկրների արտգործնախարարները զրուցում են:
FM @ZMnatsakanyan arrived in #Minsk for #EaP informal Ministerial.
— Tigran Balayan (@tbalayan) 22 июня 2018 г.
Նախարար Մնացականյանը Մինսկում մասնակցում է ԱլԳ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը pic.twitter.com/iawmh0rX4y
Միևնույն ժամանակ, Մինսկում Հայաստանի արտգործնախարարին ողջունել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
Մինսկում Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը մեկնարկել է հունիսի 22-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում