Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վազորդ Գայանե Չիլոյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում  

Վազորդ Գայանե Չիլոյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից վազորդ Գայանե Չիլոյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ստամբուլում մեկնարկած Բալկանյան երկրների առաջնությունում պայքարի մեջ են մտել մինչև 20 տարեկանները: Չիլոյանը 400 մ վազք վարժությունում մրցատարածությունը հաղթահարել է 55,56 արդյունքով և դարձել է մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղում Ռումինիան ներկայացնող Ադինա Կիրկիոզելն է, իսկ եռյակի վերջում` սերբուհի Թամարա Միլուտնովիչը:

Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցում են 400-ից ավելի մարզիկներ 16 երկրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]