1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել

Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման 
դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ոսկու շուկայի որոշ աշխատակիցներ դժգոհ են վաճառատեղիի վարձավճարի չափից: Նրանք հունիսի 21-ին բողոքի ակցիա են կազմակերպել՝ բարձրաձայնելու իրենց մտահոգող հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, աշխատակիցները նշում են, որ շուկայում տեղի վարձավճարը բարձրացվել է:

Նախկինում վճարում էին ամիսը 35 հազար դրամ, իսկ հիմա դարձել է 50 հազար դրամ: Աշխատակիցները տեղեկացրեցին, որ զեղչվել է 10 հազար, այժմ պարտավոր են վճարել 40 հազար համար:  Նրանք նշում են, որ իրենց վաստակած ֆինանսական ծավալներն այնքան չեն, որ կարողանան տեղի թանկ վարձավճար տալ: Դրանից բացի, աշխատողները տեղյակ չեն, թե այդ թանկացումներն ինչի համար են: Նրանք դժգոհում են նաև վաճառասրահներում եղած պայմաններից, որտեղ, նրանց բնորոշմամբ, «օդ չկա շնչելու»:  Աշխատակիցները տեղեկացրեցին, որ տնօրենի հետ խոսել են, սակայն արդյունքի չեն հասել:

Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հունվար ամսից աշխատողների հետ ունեն կնքած պայմանագիր այն մասին, որ և՛ հին, և՛ նոր սրահի աշխատողները պետք է վճարեն 50 հազար դրամ:

«Եկան խնդրեցին, ասացին մեզ համար 2 ամսով զեղչ սահմանեք, մենք ընդառաջեցինք, և նրանք վճարեցին 35 հազար դրամ: Մենք բացատրում ենք, որ ամեն ինչ թանկանում է, վարձավճարն այս գնով չի կարող մնալ: Հոսանքը, գազը թանկացել են, ծառայությունները թանկացել են, չենք կարողանում տեղավորվել: Հետո եկան ասացին կրկին 2 ամսով էլ երկարացնել, նորից ընդառաջեցինք, բայց հիմա էլ չենք կարող»,-ասաց  Վաղարշ Աբրահամյանը՝ նշելով, որ աշխատողներին առաջարկել է գնալ այլ առևտրի կենտրոններ, եթե իր առաջարկած պայմանները ձեռնտու չեն: Նա նկատեց, որ կան աշխատողներ, ովքեր 50 հազար վճարում են և գոհ են:

Լրագրողների դիտարկմանը, թե նա աշխատողներին ահաբեկում է, Վաղարշ Աբրահամյանը նշեց, որ եթե նման բան պնդողներ կան, ապա թող դիմեն իրավապահներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]