Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գվատեմալայում 55 ուսանողների փոխադրող ավտոբուսն ընկել Է անդունդը

Գվատեմալայում 55 ուսանողների փոխադրող ավտոբուսն ընկել Է անդունդը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գվատեմալայում 55 ուսանողների փոխադրող ավտոբուսը, որոնք գնում Էին սպորտային մրցումների, 70-մետրանոց անդունդն Է ընկել Սան Մարկոս մունիցիպալիտետ ուղեւորության ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Prensa Libre-ն:

Վթարի հետեւանքով զոհվել Է առնվազն ութ մարդ. յոթը մահացել են տեղում, եւս մեկը՝ հիվանդանոցում: 35 հոգու ծանր վնասվածքներով տեղափոխել են Սան Մարկոսի հոսպիտալ: Տեղում շարունակում են աշխատել փրկարարները: Հրատարակության տեղեկությունների համաձայն, վարորդը կորցրել Է մեքենայի կառավարումը, ինչից հետո ավտոբուսն ընկել Է զառիթափից: Ինչպես նշում Է micetimes.asia-ն, բացառված չԷ, որ արգելակների հետ կապված խնդիր Է ծագել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]