Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամերիկացիների մեծամասնությունը չի պաշտպանում Թրամփի արտաքին քաղաքականությունը. հարցում

Ամերիկացիների մեծամասնությունը չի պաշտպանում Թրամփի արտաքին քաղաքականությունը. հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների մեծամասնությունը դեմ Է այն արտաքին քաղաքականությանը, որը վարում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են CNN հեռուստաալիքի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հունիսի 21-ին:

Տարածված տվյալների համաձայն՝ հարցվածների 53 տոկոսը բացասաբար Է վերաբերվում այն բանին, թե Թրամփն ինչպես Է հարաբերությունները կառուցում արտասահմանյան պետությունների հետ: Նրա արտաքին քաղաքականությանը հավանություն Է տալիս հարցվածների միայն 39 տոկոսը: Ընդ որում մեկ ամիս առաջ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը դրական Էր գնահատում հարցվածների 42 տոկոսը:

Հարցման մասնակիցների 60 տոկոսից փոքր-ինչ ավելին այն կարծիքին Է, որ Վաշինգտոնի համար ավելի լավ Է բարեկամական հարաբերություններ պահպանել մերձավոր դաշնակիցների հետ, քան այդ պետություններից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանել: Հակառակ կարծիքին Է հարցվածների 25 տոկոսը: Հարցման մասնակիցների մոտավորապես երկու երրորդն առաջվա պես կարծում Է, որ արտասահմանյան ղեկավարները չեն հարգում Թրամփին, նշել Է հեռուստաալիքը: Մինչդեռ հարցման մասնակիցների մեծամասնությունը (66 տոկոս) դրական Է գնահատում ԱՄՆ-ի տնտեսական դրությունը, որն ստեղծվել Է Թրամփի օրոք: Հարցումը հունիսի 14-ից 17-ն անցկացվել Է ավելի քան հազար չափահաս ամերիկացիների շրջանում: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,7 տոկոսային կետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]