Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում անօրինական միգրանտների շուրջ 500 երեխաներ վերադարձան իրենց ընտանիքներ. Associated Press

ԱՄՆ-ում անօրինական միգրանտների շուրջ 500 երեխաներ վերադարձան իրենց ընտանիքներ. Associated Press

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում անօրինական միգրանտների շուրջ 500 երեխաներ են վերադարձել իրենց ծնողների գիրկն այն բանից հետո, երբ ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց Միացյալ Նահանգներ անօրինականորեն եկած ընտանիքների բաժանման պրակտիկան դադարեցնելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին Associated Press գործակալությանը պատմել Է Սպիտակ տան բարձրաստիճան մի աղբյուր:

Գործակալության զրուցակիցը տեղեկատվություն չունի այն մասին, թե ԱՄՆ-ում քանի ընտանիք Է գտնվում հետաքննության մեջ, եւ քանիսն են, հավանաբար, լքել երկիրը:

ԱՄՆ-ի ներքին անվանգության նախարարության տվյալների համաձայն՝ ապրիլի 19-ից մինչեւ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ընտանիքներից զատվել Էր գրեթե 2 հազար երեխա:

Ապրիլին ԱՄՆ-ի արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը հայտարարել Է միգրացիոն օրենսդրության խախտողների նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն սկսելու մասին: Երեխաների հետ Նահանգներ ժամանող միգրանտներին բաժանում Էին. ձերբակալված ծնողներին ենթարկում Էին քրեական պատասխանատվության, իսկ նրանց երեխաներին ուղարկում հատուկ կենտրոններ: ԱՄՆ-ի օրենսդրությունն արգելում Է ձերբակալել երեխաներին:

Իշխանությունների գործողությունները քննադատության ալիք են բաձրացրել Թրամփի քաղաքական հակառակորդների՝ դեմոկրատների, ինչպես նաեւ նրա մի շարք կուսակիցների ու միջազգային հասարակայության կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am