Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով

ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության 
քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խնդիրների իրականացման շուրջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Կարգավորման ուղղությամբ մենք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ զբաղվում ենք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ: Բաքվի ու Երևանի լիարժեք համաձայնությամբ մենք աշխատում ենք, որպեսզի իրականացնենք խնդիրները, որոնք բոլորիս առջև կանգնած են: Որպեսզի դա տեղի ունենա՝ անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի կոնսեսնուսը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:   

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ և շարունակում է զբաղվել քաղաքական կարգավորմամբ՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]