1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դանիա-Ավստրալիա խաղն ավարտվեց ոչ-ոքի. C խումբ

Դանիա-Ավստրալիա խաղն ավարտվեց ոչ-ոքի. C խումբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհիա առաջնության C խմբի երկրորդ տուրում Դանիան Սամարայում մրցել է Ավստրալիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 6-րդ րոպեին Դանիան բացեց խաղի հաշիվը: Դանիացիներից ընթացքից շեշտակի հարվածով դարպասը գրավեց Կրիստիան Էրիկսենը: Վերջինս իր 17-րդ գնդակը խփեց Դանիայի կազմում անցած 20 խաղերում: Եվրոպացիներն ակնհայտ ագրեսիվ և արագ ֆուտբոլ էին խաղում: Ավստրալիան բաց թողած գնդակից հետո շարունակեց գրոհել, բայց առաջին կեսում հաշվի հավասարությունը վերականգնել չստացվեց: Սակայն վիճակագրությամբ երկու թիմերն էլ հավասար հնարավորություններ ունեին:

 

Հանդիպման 37-րդ րոպեին դանիացիները ձեռքով խաղացին սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն էր անվրեպ իրացրեց Եդինակը` 1:1: Երկրորդ կեսի երկու թիմերն էլ հավասարաչափ էին տիրում գնդակին և հաճախի փոխանակվում էին գրոհներով: Այս խաղին ներկա էին 40.727 ֆուտբոլասեր: Հետագայում էլ դարպասի գրավում չարձանագրվեց և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

  

C խմբի վերջին տուրում Դանիան կմրցի Ֆրանսիայի հետ: Այս խաղը կկայանա հունիսի 26-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Ավստրալիան վերջին տուրում ուժերը կչափի Պերուի հետ:

Երկրորդ տուրից հետո դեռևս խմբի առաջատարը երկու խաղերի արդյունքով 4 միավորով Դանիան է: Ֆրանսիան դեռ ունի 3 միավոր, բայց քիչ ավելի ուշ կմրցի Պերուի հետ: Ավստրալիան ունի 1 միավոր, Պերուն դեռևս միավոր չունի: 

 

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]