Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

Հնդկաստանում Յոգայի միջազգային օրը նշել են «Յոգան միավորում Է աշխարհը» կարգախոսի ներքո


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում հունիսի 21-ին Յոգայի միջազգային օրը նշել են՝ «Յոգան միավորում Է աշխարհը» կարգախոսի ներքո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին արդեն չորրորդ անգամ անցկացվող զանգվածային պարապմունքներին մասնակցել Է երկրի հյուսիս-արեւմուտքի Դեհրադուն քաղաքում: Նա Յոգայի օրն ամեն անգամ նշում Է Հնդկաստանի տարբեր տարածաշրջաններում, որպեսզի նպաստի այդ հնագույն պրակտիկայի զարգացմանը:

Մոդիի ելույթը հեռարձակվել Է Նյու Դելիում տեղակայված Էկրաններին: «Յոգան հսկայական միավորող ուժ Է դարձել աշխարհում: Այն բոլորին ցույց Է տալիս հիվանդություններից քաջառողջության տանող ճանապարհը»,-ասել Է վարչապետը:

«Յոգան պրակտիկա Է, որով հանուն առողջության կարող Է զբաղվել յուրաքանչյուրը՝ անկախ կրոնից, տարիքից, ֆիզիկական պատրաստվածությունից»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ