Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի վարչապետն ընդունել է Գերմանիայում ՀՀ դեսպանին

Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի վարչապետն ընդունել է Գերմանիայում ՀՀ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով մեկնեց ԳԴՀ Շլեզվիգ-Հոլշտայն երկրամաս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այցի ընթացքում ՀՀ դեսպանին ընդունեց երկրամասի վարչապետ Դանիել Գյունտերը (ՔԴՄ կուսակցություն): Ողջունելով դեսպանին` վարչապետն ընդգծեց ԳԴՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համագործակցության կարևորությունը: Նա հավելեց, որ Հայաստանի երիտասարդները հայտնի են իրենց համբավով Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասում. մասնավորապես, Լյուբեկի և երկրամասի մայրաքաղաք Քիլի համալսարաններում սովորում են հայաստանցի ուսանողներ, իսկ Լյուբեկյան հայտնի երաժշտական փառատոնը փաստացի ամեն տարի ունենում է հայ մասնակիցներ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սմբատյանը կարևորեց ապակենտրոնացված համագործակցության զարգացումը Հայաստանի և Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի միջև` շեշտը դնելով տնտեսական, հատկապես, գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև կրթամշակութային և գիտական կապերի խորացման վրա:

Շուրջ 3 մլն բնակչություն ունեցող Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասն արդյունաբերական-գյուղատնտեսական զարգացվածությամբ առաջիններից է ԳԴՀ-ում։ Զարգացած են հատկապես նավաշինությունը, մեքենաշինությունը, ձկնորսությունը, սննդի և տեքստիլ արդյունաբերությունը։ Երկրամասում են գտնվում եվրոպական մեծ` Լյուբեկի և Քիլի նավահանգիստները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]