Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երեւանում քննարկվելու Է Հայաստանի եւ ՌԴ-ի համագործակցությունը թվային տնտեսության պայմաններում

Երեւանում քննարկվելու Է Հայաստանի եւ ՌԴ-ի համագործակցությունը թվային տնտեսության պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 29-ին Երեւանում կկայանա «Ռուսաստանի եւ Հայաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրացման շրջանակներում» հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողողովը՝ ուղղված երկու երկրների առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը զարգացող թվային տնտեսության պայմաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համաժողովը համատեղ կազմակերպում են ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը Ռոսկոնգրես հիմնադրամի աջակցությամբ: Ինչպես նշվում Է Ռոսկոնգրես հիմնադրամի մամուլի տեղեկագրում, համաժողովի հանգուցային միջոցառումը կդառնա լիագումար նիստը, որի ընթացքում ելույթ կունենան Ռուսաստանի եւ Հայաստանի պրոֆիլային նախարարությունների ղեկավարները, Եվրասական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, Ռուսաստանի եւ Հայաստանի տարածաշրջանների ղեկավարները: Նիստում կստորագրվեն երկկողմ համագործակցության մի շարք փաստաթղթեր:

Համաժողովի գործարար ծրագիրը կշարունակի Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերի համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ նիստը: Ծրագրում ներառված Է նաեւ հինգ դիսկուսիոն միջոցառում, որոնք միտված են Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորացմանը:

«Թվային օրակարգ. տարածաշրջանների տեսակետը» կլոր սեղանի գլխավոր թեմաները կդառնան տարածաշրջանային կոոպերացման զարգացումը տարածաշրջաններում առկա մրցակցային առավելությունների հաշվառմամբ, արտադրական ու առեւտրական կապերի ընդլայնումը, հաշվարկի այլընտարական միջոցների ներդրումը ու ներդրումների իրականացումը, ներդրման այլընտրական մեխանիզմների շուկայի օրենսդրական կարգավորումը, «Պլատոն» եւ ԳԼՕՆԱՍՍ համակարգերի օգտագործումը, վճարումներ կատարելիս բլոկչեյն տեխնոլոգիայի կիառումը:

«Երեւան –Մոսկվա. խելացի քաղաքներ, խելացի որոշումներ» նստաշրջանում, որին կմասնակցեն Մոսկվայի ու Երեւանի կառավարությունների ներկայացուցիչները, կքննարկվեն պետական կառավարման ոլորտում թվային տեխնոլոգիաների օգտագործման առանձնահատկությունները, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կառավարման արդյունավետության բարձրացումը, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման, բնապահպանական իրադրության բարելավման, Էներգախնայողության, բնակչության անվտանգության բարձրացման համար թվային լուծումների օգտագործումը:

«Ագրոարդյունաբերական համալիրի թվայնացումը» բանավեճը նվիրված Է այդ բնագավառում հայ-ռուսական համագործակցության աշխուժացմանը, կայուն տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծմանը եւ թվային լուծումների օգնությամբ արտադրության արդյունավետության բարձրացմանը: «Զբոսաշրջութան ինդուստրիայի զարգացումը թվային տնտեսության կայացման պայմաններում» կլոր սեղանի մասնակիցները կքննարկեն Ռուսաստանի եւ Հայաստանի տարբեր տարածաշրջանների տուրիստական ներուժը, սպասարկման եւ զբոսաշրջության ձեռնարկությունների գործունեության վրա տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, ինչպես նաեւ զբոսաշրջիկների հոսքերով փոխանակման հնարավորությունները:

«Սոցիալական ցանցերի եւ թվային տեխնոլոգիաների տարածվածությունը որպես երիտասարդության թրենդները որոշող գործոն» բանավեճի ընթացքում կարծարծվեն հայ-ռուսական համագործակցությունը երիտասարդական քաղաքականության եւ երկու երկրների երիտասարդական կազմակերպությունների փոխգործակցության ոլորտում, ինտերնետ տարածքում երիտասարդ սերնդի հետ հաղորդակցվելու գործուն միջոցները, ինչպես նաեւ պառլամենտարիզմի, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության զարգացումը եւ երիտասարդության դերն այդ գործընթացներում:

Համաժողովում կկազմակերպվի Շփումների բորսա, որը կօգնի ընդլայնել բիզնես-կապերը Ռուսաստանի եւ Հայաստանի ձեռնարկատերերի միջեւ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]