1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բարձրագույն դատական խորհուրդը խիստ կարևորում է դատավորների անձնական և բարոյական որակները

Բարձրագույն դատական խորհուրդը խիստ կարևորում է դատավորների անձնական և 
բարոյական որակները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ կարևորություն է տալիս դատավորի թեկնածուների և դատա­վոր­ների անձնական և բարոյական որակ­ներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից, այս մասին ասվում է ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ կարևորություն է տալիս դատավորի թեկնածուների և դատա­վոր­ների անձնական և բարոյական որակ­ներին, որոնք զետեղված են Դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված հետևյալ փաստաթղթերում

Քաղաքացիների կողմից Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումներում հաճախ է շոշափվում առանձին դատավորների կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հանգամանքը:

Ելնելով հիշյալ փաստաթղթերում սահմանված չափորոշիչներից՝ Բարձրագույն դատական խորհուրդը  հորդորում է բոլոր դատավորներին և դատավորի թեկնածուների հավակ­նորդներին.

  1. Իրենց գործունեության մեջ և հանրային պահվածքում հետևողականություն դրսևո­րել վերոհիշյալ չափանիշերին համահունչ վարքագծի կանոնները պահելու հարցում, քաղա­քացիների հետ շփումներում և սոցիալական ցանցերում դրսևորել դատավորի վարքագծից բխող պահվածք՝ չմոռանալով, որ դատավորն այն անձն է, ով սահմանադրորեն լիազորված է հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից:
  2. Իրենց անձին վերաբերող հանրային հնչեղություն ունեցող ցանկացած հարցադրման վերաբերյալ ունենալ համարժեք մոտեցում և արձագանք (կարող եք անհրաժեշտ տեղեկատվական խորհրդատվություն ստանալ Դատական դեպարտամենտի մամուլի ծառա­յությունից):
  3. Բարձրագույն դատական խորհրդի միջամտությունը պահանջող հարցերով դիմել Խորհրդին:

Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորել է Զանգվածային լրատվամիջոցների  հետ աշխատող խումբ, որը, ի թիվս այլ գործառույթների, իրակա­նացնում է շուրջօրյա մշտադիտարկում՝ դատական իշխանության վերաբերյալ ԶԼՄ-ների տարբեր հաղորդագրությունների առնչությամբ, և դրանց կարևորությունից ու հիմնավոր­վածությունից ելնելով՝ արձագանքում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]