Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԿՄ-ն կասեցնում է վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները

ԵԿՄ-ն կասեցնում է վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահ կամավորական միության անդամները որոշում են կայացրել կասեցնել միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը նշեց, որ վարչության անդամները, ազատամարտիկները և հրամանատարները ընդլայնված նիստում խստորեն դատապարտել են Մանվել Գրիգորյանի անվան հետ կապված հրեշավոր երևույթը, որը հանիրավի վարկաբեկում է ԵԿՄ-ի հազարավոր ազնիվ և նվիրյալ ազատամարտիկների հեղինակությունը:

«Ընդլայնված նիստի մասնակիցները, դատելով ստեղծված իրավիճակը, որոշեցին նախ հանձնարարել վարչությանը շատ սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Երկրորդ` մինչև արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը, երրորդ` մինչև առաջիկա վարչության նիստը` հունիսի 24-ը, աշխատանքների համակարգումը դնել ԵԿՄ վարչության փոխնախագահների վրա, ստեղծել նախաձեռնող խումբ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու»,- ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով`այս հայտարարության տակ ստորագրել են Երկրապահ կամավորների միության բոլոր անդամները, ազատամարտիկները և հրամանատարները:

Հունիսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել բավարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Ազգային ժողովի պատգմավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Նրան արդեն զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]