Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դավիթ Սանասարյանը ՊՆ-ում ստուգումները հիմնավորում է ուժեղ և մաքուր թիկունք ունենալու անհրաժեշտությամբ

Դավիթ Սանասարյանը ՊՆ-ում ստուգումները հիմնավորում է ուժեղ և մաքուր թիկունք 
ունենալու անհրաժեշտությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջնագծում առկա խնդիրները ստիպում են, որ թիկունքը ճիշտ կազմակերպվի, և խախտումներ, հանցագործություններ չլինեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում ստուգումներ իրականացնելու իրենց որոշումն այսպես մեկնաբանեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

Պաշտոնյան անդրադարձավ նաև Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի այն դիտարկմանը, թե ՊՆ-ում ստուգումների հարցում պետք է զգույշ լինել հատկապես առաջնագծում հակառակորդի ուժերի կուտակումները հաշվի առնելով։ «Հարգելի է պարոն Միքայելյանի կարծիքը, բայց մենք ուզում ենք, որ նոր նախարարն ամբողջությամբ մաքրված համակարգում անցնի գործի, իրականացնի իր լիազորությունները և մտքում չլինեն այն մտահոգությունները, որ թիկունքում արվել են օրենքի լուրջ խախտումներ: Մենք ոչ թե գնում ենք վնասելու, ինչ-որ մեկին բան ապացուցելու, այլ ունենք տեղեկություններ չարաշահումների վերաբերյալ: Երկրի համար ՊՆ-ի կարևորությունը հաշվի առնելով էլ մենք ուզում ենք, որ այդ գերատեսչությունը մաքուր և ուժեղ լինի, և այն մսխումները, որ տեղի են ունեցել, վերադարձվեն պետությանն ու նախարարությանը»,-ասաց Դավիթ Սանասարյանը:

Հարցին ի պատասխան, թե արդյոք ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանը, ով նախկինում փոխնախարարի պաշտոնն է զբաղեցրել, մտահոգվելու առիթ չի՞ ունենա, պետական վերահսկողության ծառայության պետը նշեց, որ նախարարի հետ որևէ խնդիր չունեն, և ընդհանրապես, այս փոփոխություններից հետո չեն առաջնորդվելու ընկեր-բարեկամ սկզբունքով: «Գիտեք ինչ, եթե այս փոփոխություններից հետո մենք պետք է նայենք՝ այս նախարարը մեր ընկերն է, այն նախարարը մեր բարեկամն է, այդ դեպքում ինչո՞ւ եղան այս փոփոխությունները: Եթե իմ հեղափոխական ընկերների, որոնց հետ լուրջ ճանապարհ եմ անցել, կառույցում կլինեն օրինախախտումներ, բնականաբար, իմ ընկերներն ավելի մեծ պատասխանատվություն կունենան, քան մյուսները»,-հավելեց Դավիթ Սանասարյանը:
Լրագրողը հետաքրքրվեց՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, ով ներկայում ռազմական տեսուչի պաշտոնն է զբաղեցնում, կարո՞ղ է լինել ստուգումների թիրախում՝ հաշվի առնելով մամուլում բազմիցս եղած հրապարակումները նրա մասին, Սանասարյանը հույս հայտնեց, որ Զինված ուժերի համակարգում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Մովսես Հակոբյանը ևս կօգնի իրենց համակարգում «
կոռուպցիոն կծիկները» բացահայտելու հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]