1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ընտրական օրենսգրքում փոփոխություններով զբաղվող աշխատանքային խումբն առաջին նիստն անցկացրեց խորհրդարանում

Ընտրական օրենսգրքում փոփոխություններով զբաղվող աշխատանքային խումբն 
առաջին նիստն անցկացրեց խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքում փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը, որին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Վիգեն Սարգսյանը և Դավիթ Հարությունյանը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 4-ին:

Էդմոն Մարուքյանը նաև մանրամասներ փոխանցեց առաջին նիստից: «Նախնական աշխատանքային քննարկում էր, որովհետև խմբի առաջին հանդիպումն էր: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 4-ին, իսկ մինչ այդ նաև արդեն յուրաքանչյուր խմբակցություն, կուսակցություն կներկայացնի իր մոտեցումն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը հստակեցրեց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների շուրջ իրենց առաջարկներն ակնհայտ են, քանի որ դրանք ներառված են կառավարության ծրագրում, իսկ մյուս քաղաքական ուժերն իրենց մոտեցումն ու տեսլականը կներկայացնեն առաջիկա օրերին:

Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգը վերացնելու շուրջ խոսակցություններին` Մարուքյանը նշեց, որ այդ ընտրակարգը վերացնելու հետ կապված հիմնական մտահոգությունը, որ հայտնել են քաղաքական ուժերն, այն է, որ կտուժի մարզերից ներկայացվածությունը խորհրդարանում: Պատգամավորն ընդգծեց, որ 100-տոկոսանոց համամասնական համակարգի անցնելու պարագայում կուսակցությունները պետք է իրենց վրա վերցնեն այդ բեռը, որպեսզի ցուցակներն այնպես կազմեն, որ մարզերից պատշաճ ներկայություն լինի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]