Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շվեդների հետ խաղը լարված է լինելու. Հյումելս  

Շվեդների հետ խաղը լարված է լինելու. Հյումելս

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Գերմանիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Մատս Հյումելսի կարծիքով, «Բունդեսմանշաֆթ»-ն ամեն ինչ անելու է ԱԱ-ի խմբային փուլի երկրորդ խաղում հաղթելու համար:

«Շվեդների հետ խաղում շատ վտանգավոր բաներ կան: Առաջին հերթին մենք պետք է ճնշենք մրցակցին իր իսկ կիսադաշտում, քանի որ ոչ-ոքին մեզ ձեռնտու չէ: Հանդիպումը կանցնի մեծ լարվածությամբ »,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյումելսի խոսքը մեջբերում են գերմանական ԶԼՄ-ները:

Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմն ընդգրկված F խմբում և առաջին խաղում 0:1 հաշվով պարտվել է Մեքսիկային: Գերմանիան հաջորդ հանդիպումը կանցկացի հունիսի 23-ին՝ մրցելով Շվեդիայի հետ:

Առաջին տուրից հետո այս խմբի առաջատարները Մեքսիկան և Շվեդիան են, որոնք ունեն 3-ական միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]