Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահի տեղեկալի հետ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահի 
տեղեկալի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով հունիսի 19-ից Բուլղարիայում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Բուլղարիա պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությունը՝ խմբի ղեկավար Ջեմմա Բաղդասարյանի գլխավորությոամբ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատվիրակության կազմում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ՝ Արմենուհի Կյուրեղյանը, Արամ Սարգսյանը և Միհրան Հակոբյանը: Սոֆիայում հայկական պատվիրակությանը միացել է նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: 

Հունիսի 20-ի առավոտյան ԲՀ Ժողովրդական ժողովի շենքում տեղի ունեցավ պատվիրակության հանդիպումը ԲՀ խորհրդարանի նախագահի տեղեկալ Էմիլ Խրիստովի հետ: 

ՀՀ պատվիրակությանն ուղղված ողջույնի խոսքում Է. Խրիստովն ընդգծեց երկու ժողովուրդների միջև ձևավորված վաղեմի բարեկամությունն ու մշակութային առնչությունները, որոնք ամուր հիմք են հանդիսանում հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման համար: Է. Խրիստովը կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության խորացման գործում: 

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ջ. Բաղդասարյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց բուլղարական կողմին այցը բարձր մակարդակով կազմակերպելու և ջերմ հյուրընկալություն ցուցաբերելու համար: Նա բարձր գնահատեց Բուլղարիայի ջանքերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ՝ շնորհակալություն հայտնելով ԲՀ խորհրդարանին՝ օրերս «ՀՀ - ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» վավերացնելու համար: 

Ջ. Բաղդասարյանը կարևորեց խմբի առաջին այցը Բուլղարիա՝ հույս հայտնելով, որ սա ամուր հիմք կհանդիսանա երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, ինչպես նաև մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա զարգացման համար: Այս համատեքստում նա առանձնացրեց երկու երկրների խորհրդարանների միջև գործնական համագործակցության նշանակությունը երկու երկրներում ժողովրդավարական գործընթացների խրախուսման գործում:  

Երկու երկրների բարեկամական խմբերի միջև կայացած հանդիպմանը քննարկվեցին կողմերի միջև համագործակցության խթանման հետ կապված հարցեր: Երկուստեք կարևորվեց տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Քննարկվեցին քաղաքական կապերի զարգացմանը, միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությանը, տնտեսական բնագավառներում ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ապրանքաշրջանառության ավելացմանը, ապակենտրոնացված համագործակցությանը, հայ համայնքային կառույցների հետ բուլղար պատգամավորների կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր: 

Հանդիպման ավարտին ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան - Բուլղարիա բարեկամական խմբի և Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի Բուլղարիա - Հայաստան բարեկամական խմբի միջև համագործակցության մասին» հուշագիրը: 

Այցը շարունակվելու է մինչև հունիսի 23-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]