Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դատապարտյալին տեսակցության եկածների սեռական օրգանների հատվածում բջջային հեռախոսներ են հայտնաբերվել

Դատապարտյալին տեսակցության եկածների սեռական օրգանների 
հատվածում բջջային հեռախոսներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 20-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ.Ս.-ին  կարճատև տեսակցության եկած ազգականներ Ն.Ս-ին և Դ.Գ.-ին: Խուզարկությամբ նրանցից յուրաքանչյուրի ազդրերի արանքում՝ սեռական օրգանների հատվածում, հայտնաբերվել է մեկական բջջային հեռախոս: Արարքը պարունակում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով վարչական իրավախախտման հատկանիշներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:

Նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկի պատուհանի տակից հայտնաբերվել է ծխախոտի մեկ տուփ, որում առկա էին «Սիբազոն 5 մգ» գրառմամբ թափանցիկ հեղուկով երկու սրվակ, «Դիազեպամ» գրառմամբ երկու դեղահաբ և «Լորազեպամ» գրառմամբ մեկ դեղահաբ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննությաննախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]