Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը

Թուրքիան սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը

 ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Հայդար Աբադին հայտարարել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հարցում երկու երկրների միջև համաձայնություն գոյություն չունի:

Այս մասին, ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr-ն:

Իրաքի վարչապետը նշել է, որ Իրենք հիմնվում են իրենց երկրի սահմանադրության վրա և պահանջում հարգել երկրի տարածքային ամբողջականությունը:

«Մենք, թե PKK-ի կողմից իրականացվող, թե այլ խմբերի կողմից իրականացվող ռազմական գործողություններ թույլ չենք տալու, քանի որ PKK-ն Իրաքին օտար ուժ է: Միևնույն ժամանակ Թուրքիայից պահանջում ենք հարգել Իրաքի ինքնիշխանությունը»,- եզրափակել է Իրաքի վարչապետը:

Իրաքի վարչապետի հայտարարության առիթ է հանդիսացել այն, որ Թուրքիան մի քանի օր շարունակ, խախտելով Իրաքի ինքնիշխանության սկզբունքը, սեփական նախաձեռնությամբ ռմբակոծել է իրաքյան Քանդիլում տեղակայված քրդական դիրքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]