Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նոր Զելանդիայի վարչապետը ծննդաբերել Է առաջնեկին

Նոր Զելանդիայի վարչապետը ծննդաբերել Է առաջնեկին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հունիսի 21-ին աղջիկ Է ունեցել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The New Zealand Herald թերթը: Դա 37-ամյա Արդեռնի եւ նրա զուգընկերոջ՝ ձկնորսության մասին նորզելանդական հեռուստահողորդում (Fish of the Day) վարող Քլարկ Գեյֆորդի առաջին երեխան Է:

Ծննդաբերությունը տեղի Է ունեցել Օքլենդի հիվանդանոցներից մեկում, բժիշկները հայտնել են, որ ծննդաբերության արհեստական խթանում են կատարել: Ինչպես հայտնել Է անգլիական The Guardian թերթի ավստրալական տարբերակը, Արդեռնը պակիստանցի Բենազիր Բհուտոյից հետո դարձել Է պատմության մեջ երկրորդ կինը, որը երեխա Է ունեցել՝ լինելով կառավարության ղեկավար:

Առաջիկա վեց շաբաթը նա կգտնվի երեխային խնամելու արձակուրդում. այդ ընթացքում Նոր Զելանդիայի կառավարության ղեկավարի պատականությունները կկատարի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը: Հունիսի 21-ին Նոր Զելանդիայի խորհրդարանն ընդդիմադիր Ազգային կուսակցության առաջնորդ Փոլու Բենեթի նախաձեռնությամբ առանց քվեարկության հավանություն Է տվել հատուկ բանաձեւին՝ վարչապետին եւ նրա ընտանիքին առողջության եւ բարեկեցության մաղթանքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]