Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եզդի ու քուրդ աշակերտներին ՀՀ կառավարությունը կապահովի «Շախմատ» առարկայի նոր դասագրքերով  

Եզդի ու քուրդ աշակերտներին ՀՀ կառավարությունը կապահովի «Շախմատ» առարկայի 
նոր դասագրքերով

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգությամբ եզդի ու քուրդ սովորողների համար նախատեսված եզդիերեն և քրդերեն «Շախմատ» առարկայի դասագրքերի տպագրության նպատակով կառավարությունը Կրթության և գիտության նախարարությանը կհատկացնի 69 մլն 850.4 հազար դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի հունիսի 21-ի նիստում:

            Ըստ հիմնավորման՝ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի հայտում նախատեսվել է տարրական դասարանների աշակերտների համար 551 հազար 745 օրինակ և ազգային փոքրամասնությունների համար 6 200 օրինակ դասագիրք: Նախարարությունը հիմք ընդունելով ՀՀ մարզերից ստացված դասագրքերի պատվերները՝ 2018-ին նախատեսել է տպագրել տարրական դասարանների աշակերտների համար 60 հազար 3671 օրինակ և ազգային փոքրամասնությունների համար 1 495 օրինակ դասագիրք:

«Սակայն 2018 թվականի փետրվարի 26-ին, ապրիլի 2-ին և 9-ին նախարարություն են դիմել համապատասխանաբար Հայաստանի շախմատի ակադեմիան, ՀՀ եզդիների ազգային միությունը, Հայաստանի քրդական ազգային խորհուրդը՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ազգությամբ եզդի ու քուրդ սովորողների համար 2018 թվականին «Շախմատ» առարկայի դասագրքերի տպագրության լրացուցիչ խմբաքանակներ ստանալու խնդրանքով:  Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել շախմատի վարժությունների տետրեր 113 212 հատ և լրացուցիչ եզդիերեն ու քրդերեն դասագրքեր 4 105 օրինակ քանակներով»,- ասված է հիմնավորման մեջ:

Ակնկալվում է, որ նախագծով կապահովվի հանրակրթական ուսումնական հաստատություններում «Շախմատ» առարկայի և ազգային փոքրամասնությունների դասապրոցեսի արդյունավետության բարձրացումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am