Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օսիպյանը հերքում է ԱԱԾ-ի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները

Օսիպյանը հերքում է ԱԱԾ-ի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հերքում է խոսակցությունները, թե Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցությունը հաջող չի ընթանում: «Ես նման բան չէի ասի, ստեղծված այդպիսի իրավիճակ չկա: Իսկ ձեզ հետ շատ չեմ շփվում, քանի որ որոշ օգտատերեր ինձ քննադատում են, որ ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ասուլիսին, քան աշխատանքին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանապետը:

Հարցին, թե ինչ է փնտրում ոստիկանությունը «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում՝ պաշտոնյան ասաց՝ «չարաշահումներ» և հավելեց, որ այդ մասին այսօր հայտարարությամբ հանդես կգա Ոստիկանության լրատվության ծառայությունը:

Ինչ վերաբերում է հունիսի 20-ին ոստիկանության լայնամասշտաբ գործողություններին՝ կապված քրեական հեղինակությունների բնակարաններում խուզարկությունների հետ, ոստիկանապետը նշեց, որ ունեցել են օպերատիվ տեղեկություններ, իսկ թե ինչ՝ ենթակա չէ հրապարակման: «Քրեական հեղինակություններն ինձ ու ձեր պես մարդիկ են, ՀՀ քաղաքացիներ, ովքեր ունեն իրավունքներ ու պարտականություններ, անկախ ամեն ինչից՝ ցանկացած մարդ պետք է ենթարկվի օրենքին»,-նշեց Օսիպյանը՝ շեշտելով, որ օրենքի առջև բոլորը հավասար են:

Նա նաև ավելացրեց, որ իրենց այս գործառույթների իրականացումը պայմանավորված չէ այս կամ այն անձանց ով լինելով, այլ պարզապես իրենք ստուգումներ են կատարում այնտեղ, որտեղ կան չարաշահումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]