Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարության թույլտվությամբ «Ալյանս» ԱՏԳ-ում կկազմակերպվի բժշկական կահույքի արտադրություն  

Կառավարության թույլտվությամբ «Ալյանս» ԱՏԳ-ում կկազմակերպվի բժշկական 
կահույքի արտադրություն

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն «ԱՐԻԴԵՍ» ՍՊԸ-ին 5 տարի ժամկետով տրամադրեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս»  ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումն ընդունվեց գործադիրի հունիսի 21-ի նիստում:

«ԱՐԻԴԵՍ»-ը նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում արտադրել նորարարական տեխնոլոգիաներով բժշկական կահույք և օժանդակ պարագաներ, ինչպես նաև քիմիական լուծույթներ, մասնավորապես, էթանոլի ջրային լուծույթ: Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 90 000 դոլարից հասցնել  395 500 դոլարի: Արտահանման ուղղություններն են հիմնականում ՌԴ և ԵԱՏՄ մյուս անդամ-երկրները։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն 537 000 դոլար, կստեղծվի 12 նոր աշխատատեղ` մոտ 220 000 դրամ միջին աշխատավարձով:

Ընկերությունն ԱՏԳ-ում ունենալու է մոտ 250 քմ արտադրական տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]