Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանվում է նոր կառավարության կազմին համապատասխան  

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանվում է նոր կառավարության կազմին համապատասխան

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանել նոր կառավարության կազմին համապատասխան, բացի այդ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության աշխատակից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է Կառավարության նոր կազմի ձևավորման արդյունքում հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը փոփոխելու անհրաժեշտությամբ:

«Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանվել է նախորդ կառավարության շրջանակում, և համապատասխան պաշտոնատար անձինք այլևս չեն հանդիսանում կառավարության անդամներ: Բացի այդ, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Ա. Դավթյանը Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: Միաժամանակ, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նշված հանձնաժողովի կազմում ընդգրկել նաև ՊՆ աշխատակազմի վերահսկիչ վարչության ներկայացուցիչ»,- ասված է հիմնավորման մեջ:

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]