Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում 
փոփոխությունների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագիծն ամբողջությամբ ընդունելու հարցին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 4 պատգամավոր:

Օրենքով նախատեսվում է, որ հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչն ամբողջովին ուժի մեջ կմտնի, համակարգին կմիանան շուրջ 80 հազար քաղաքացիներ ևս, սակայն հուլիսի 1-ից սկսած քաղաքացիները կվճարեն իրենց աշխատավարձի 2.5 տոկոսը, իսկ պետությունը դրան կավելացնի 7.5 տոկոսը: Գործող օրենքով համակարգի մասնակից քաղաքացիները վճարում են իրենց աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս ավելացնում է պետությունը: Օրենքի նախագիծը կառավարության կողմից հաստատելուց հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական էր ներկայացրել, սակայն կառավարության հունիսի 21-ի նիստի մեկնարկին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը, և նա կշարունակի աշխատել: Վարչապետը նաև տեղեկացրեց, որ պետք է շարունակեն աշխատանքները կուտակային կենսաթոշակների համակարգն ավելի լավ և ավելի հուսալի դարձնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]