Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արդյունաբերություն, զբոսաշրջություն, բարձրարժեք ծառայությունների ոլորտ. Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրությունը մեծացել է

Արդյունաբերություն, զբոսաշրջություն, բարձրարժեք ծառայությունների ոլորտ. 
Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրությունը մեծացել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կա վարչապետի հանձնարարականը, որ ամեն ինչ պետք է անել արտահանման ուղղությամբ խոչընդոտները վերացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Մնացած տնտեսական ցուցանիշներն ենք ուսումնասիրում՝ հասկանալու համար կապերը, թե որտեղ է որոշակի նվազում եղել: Ներկայում մեր ունեցած ներուժն ենք գնահատում, որը լավատեսություն է ներշնչում: Ինչ վերաբերում է տարվա վերջում կանխատեսվող տնտեսական աճին, ապա ասեմ, որ մեր կանխատեսումները հակված չեն դեպի վատը, ընդհակառակը, մենք կարծում ենք, որ կունենանք լավ տնտեսական միջավայր, իսկ դա իր հերթին կբերի ոչ միայն նախանշված ցուցանիշների ապահովման, այլև բարելավման»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախարարը նշեց, որ հետաքրքրություն կա ներդրողների շրջանում: Նա անուններ չհրապարակեց, սակայն տեղեկացրեց, որ դա վերաբերում է արդյունաբերության զբոսաշրջության, բարձրարժեք ծառայությունների ոլորտներին:

«Բավական մեծ ծավալի ներդրումների մասին է խոսքը: Հիմնական զարգացած երկրներից ներդրումների ցանկություն են հայտնում: Նրանք, ովքեր արդեն ծրագրերով են հանդես գալիս, եվրոպական երկրներից են, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից:

Արծվիկ Մինասյանը բարձր գնահատեց Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքը՝ նշելով, որ բարելավումն ակնառու է: Նա ընդգծեց, որ հավասար վերաբերմունք կա բոլոր տնտեսավարողների նկատմամբ: Նրանց մեջ արդեն կա օրենքի շրջանակում տեղավորվելու և օրենքի տառը պահպանելու բավական բարձր ձգտում:

Լրագրողների խնդրանքով Արծվիկ Մինասյանն անդրադարձավ պարտադիր կուտակային բաղադրիչին և նշեց, որ կա վարչապետի հայտարարությունն այն մասին, որ պարտադիր կուտակայինի հարցն օրակարգում է, առաջիկայում այն մանրամասն վերլուծության պետք է ենթարկել և ներկայացնել առաջարկություն: Նրա խոսքով՝ ներկայում ժամանակավոր լուծում է տրված, որպեսզի թեթևացվի բեռն այն անձանց, ովքեր կուտակային համակարգում են կամ միանում են դրան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]