Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սուրեն Քրմոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պետիցիայի հարցերով հանձնաժողովի նախագահին

Սուրեն Քրմոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պետիցիայի հարցերով հանձնաժողովի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պետիցիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Գեռո Շտոռյոհանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փոխնախարար Քրմոյանը ողջունելով հյուրերի՝ն հայտնել է, որ գերմանական կազմակերպությունների հետ համագործակցությամբ (GIZ, IRZ) Արդարադատության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ կատարելագործում է հայաստանյան օրենսդրական դաշտը և այդ համատեքստում գերմանական  կառավարությունը Արդարադատության նախարարության լավագույն գործընկերներից է:

Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը գերմանացի գործընկերջ հետ խոսել է Հայաստանում հանրագրերի ինստիտուտի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ ընդգծելով առաջիկայում հանրագրերի էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությունը և այդ ճանապարհին գերմանական փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը:

Ի պատասխան՝ Գեռո Շտոռյոհանը նախարարության ներկայացուցիչներին հրավիրել է Գերմանիա՝ տեղում ծանոթանալու էլեկտրոնային հարթակի գործնական կիրառման առանձնահատկություններին, այնուհետև ներկայացրել Բունդեսթագի պետիցիայի հարցերով հանձնաժողովի  կառուցվածքն ու աշխատակարգը, այն է՝  հանձնաժողովի 28 անդամ, 90 հոգանոց անձնակազմ, տարեկան շուրջ 20 000 հանրագիր և դրանց դրական բավարարման մոտ 5 տոկոսանոց արդյունք:

Փոխնախարար Քրմոյանը գերմանացի գործընկերոջ ներկայացմամբ ծանոթացել է նաև հանրագրերի էլեկտրոնային և թղթային ստացման, դրանց քննարկման ժամանակահատվածների և ընդունման ու մերժման վիճակագրական տվյալների վերաբերյալ փորձին:

Եզրափակելով խոսքը՝ Գեռո Շտոռյոհանը գերազանց է գնահատել հանդիպումը փոխնախարար Քրմոյանի հետ և հույս հայտնել, որ լավ համագործակցությունը կտա սպասված դրական արդյունքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]