1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փոլ Մաքարթնին հնգամյա ընդմիջումից հետո առաջին անգամ նոր ալբոմ կթողարկի

Փոլ Մաքարթնին հնգամյա ընդմիջումից հետո առաջին անգամ նոր ալբոմ կթողարկի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երաժիշտ, The Beatles լեգենդար խմբի նախկին անդամ Փոլ Մաքարթնին սեպտեմբերի 7-ին կթողարկի Egypt Station կոչվող նոր սոլո ալբոմը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երգչի եւ կոմպոզիտորի պաշտոնական կայքում:

Երաժշտի նոր՝ թվով 17-րդ ձայնապնակը ձայնագրվել Է Միացյալ Նահանգների Capitol Records ձայնագրման ստուդիայում: Սկավառակի շապիկը զարդարում Է իր իսկ՝ Մաքարթնիի կատարմամբ նկարը: 14 երգից բաղկացած ալբոմում տեղ են գտել նաեւ I Don՚t Know եւ Come On To Me ավելի վաղ ներկայացված կոմպոզիցիաները: Ներկայում երաժշտի կայքն առաջարկում Է կատարել ալբոմի նախապատվեր, որի աուդիոտարբերակը վաճառվում Է 13,99 դոլարով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]