Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բուժաշխատողի մասնագիտությունը միավորում է հարուստ գիտելիքներն ու բարձր արհեստավարժությունը. Արա Բաբլոյանի ուղերձը

Բուժաշխատողի մասնագիտությունը միավորում է հարուստ գիտելիքներն ու բարձր արհեստավարժությունը. Արա Բաբլոյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ:

Ձեր աշխատանքային օրը չի սկսվում ու երբեք չի ավարտվում: Ավելին, նվիրվելով մարդկանց առողջության պահպանման սուրբ գործին՝ դուք ձեր պարտքը սկսում եք կատարել դեռ մինչեւ փոքրիկի լույս աշխարհ գալը եւ դառնում մարդկային յուրաքանչյուր կյանքի ուշադիր ու հոգատար ուղեկիցը:

Բուժաշխատողի մասնագիտությունը միավորում է ո՛չ միայն հարուստ գիտելիքներն ու բարձր արհեստավարժությունը, այլեւ գթասրտությունն ու համբերատարությունը: Ձեր առաքելության հաջող իրականացմամբ են պայմանավորված առողջ ապրելակերպի արմատավորումը եւ բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը: Դրանք պետության սոցիալական քաղաքականության գերակայություն ու հասարակության կայուն զարգացման նախապայման են, որոնց կյանքի կոչելու համար մենք ունենք օրենսդրական անհրաժեշտ գործիքակազմ: Վստահ եմ, որ այն, զուգորդվելով ձեր նվիրված աշխատանքի հետ, թույլ կտա ունենալ Հայաստանին արժանի առողջապահական համակարգ եւ համաքայլ ընթանալ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներին:

Անկեղծ շնորհակալության ու երախտիքի խոսք եմ ուղղում բոլորիդ` ձեր դժվարին եւ պատասխանատու աշխատանքը պատվով կատարելու համար: Ցանկանում եմ, որ միշտ արժանի լինեք ձեր բարձր կոչմանը:

Կրկին շնորհավորելով Բուժաշխատողի օրվա առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ առողջություն, բարօրություն եւ մասնագիտական նորանոր հաջողություններ»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]