Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանցի կանանց 40 տարվա ընթացքում առաջին անգամ թույլ են տվել ֆուտբոլ դիտել տղամարդկանց հետ

Իրանցի կանանց 40 տարվա ընթացքում առաջին անգամ թույլ են տվել ֆուտբոլ դիտել տղամարդկանց հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի բնակչուհիներին 1979 թվականից ի վեր առաջին անգամ տղամարդկանց հետ հավասար թույլատրել են մուտ գործել մարզահրապարակ, որպեսզի նրանք կարողանան դիտել Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությանն ազգային հավաքականի մասնակցությամբ մրցախաղերի հեռարձակումը:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Al-Ahram-ը: Ֆուտբոլասերներն Իսպանիայի հավաքականի հետ խաղը դիտել են Թեհրանի «Ազադի» խոշորագույն մարզադաշտում, որտեղ վիթխարի մոնիթոր Է տեղադրված:

Մարզադաշտ մուտքի տոմսերն արժեին 2 եվրո, դրանք գնել Է 10 հազար մարդ: Մարոկոյի հետ նախորդ մրցախաղի բաց հեռարձակմանը, որը տեղի Է ունեցել հունիսի 15-ին, իրանցի կանանց թույլ չԷին տվել ներկա լինել: Ազգային թիմի հաղթանակից հետո ֆուտբոլասերները դուրս Էին եկել փողոցներ տոնելու, ինչն Էլ, հավանաբար քաղաքի վարչակազմին դրդել Է կանանց թույլ տալ հաջորդ խաղը դիտել մարզադաշտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]