Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին հանձնեց 200 զոհված ամերիկացի զինծառայողների աճյունները

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին հանձնեց 200 զոհված ամերիկացի զինծառայողների աճյունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ն հունիսի 20-ին Միացյալ Նահանգներին Է հանձնել Կորեական պատերազմի ընթացքում զոհված 200 ամերիկացի զինծառայողների աճյունները: Պետության ղեկավարն այս մասին հայտարարել Է Դուլութ քաղաքում (Մինեսոտայի նահանգ) կողմնակիցների առջեւ ունեցած ելույթի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք վերադարձրեցինք մեր զոհված մեծ հերոսների աճյունները: Այսօր վերադարձվեցին երկու հարյուր զինծառայողների աճյունները»,- նշել Է նախագահը: Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Էր, որ ԿԺԴՀ-ն պետք Է աճյունները հանձնի Հարավային Կորեային, որոնք այնուհետեւ կտեղափոխվեն Հավայան կղզիներում ամերիկյան ռազմաօդային ուժերի Հիքեմ ռազմակայան: Գործակալության տեղեկություններով՝ զոհված զինծառայողների ճանաչման գործընթացը կարող Է տեւել շատ ամիսներ եւ նույնիսկ տարիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]