Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփը կարող Է Պուտինի հետ հանդիպել նախքան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. Bloomberg

Թրամփը կարող Է Պուտինի հետ հանդիպել նախքան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում Է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել այս տարվա հուլիսին Եվրոպայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 20-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ հանդիպումը նախատեսվում Է անցկացնել Եվրոպա Թրամփի ակնկալվող այցի ընթացքում: Ինչ վերաբերում Է հանդիպման անցկացման ժամանակին, ապա դիտարկվում Է հնարավոր երկու տարբերակ, նշել են աղբյուրները:

Այն կարող Է տեղի ունենալ նախքան ՆԱՏՕ-ի հուլիսի 11-ի գագաթնաժողովը Բրյուսելում կամ Մեծ Բրիտանիա Թրամփի այցից հետո, որը ծրագրված Է հուլիսի 13-ին: Ինչպես նշել են աղբյուրները, ամեն դեպքում հանդիպման կազմակերպման պլանները դեռեւս վերջնական չեն: Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանություններ տալ: Հունիսի 16-ին The Washington Post թերթը՝ հղում անելով ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցչի եւ երկու դիվանագետների, հայտնել Էր, որ Թրամփը պլանավորում Է Պուտինի հետ հանդիպում անցկացնել եվրոպայում, որտեղ ԱՄՆ-ի ղեկավարը գտնվելու Է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]