Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է

Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկեց Փարիզի «Grand Chess Tour»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արագ շախմատի երեք տուրերից հետո Արոնյանն առաջատարների շարքում է: Նա առաջին տուրում հաղթել է Ալեքսանդր Գրիշչուկի, այնուհետ ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի և Վիշի Անանդի հետ:

Արոնյանը 6 հնարավորից ունի 4 միավոր և կիսում է 1-3 տեղերը Անանդի և Սոյի հետ:

Փարիզյան «Grand chess tour»-ում Արոնյանի մրցակիցներն են Ֆաբիանու Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան,  Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշի Անանդը։

Հունիսի 20-22-ը կանցկացվի արագ շախմատի մրցաշար: Հաղթողին կտրվի 2 միավոր, իսկ ոչ ոքիի դեպքում՝ 1: Հունիսի 23-24-ը տեղի կունենա կայծակնային շախմատի մրցաշարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]