1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկել է բնակիչների բարձրացրած բողոքների լուծման ուղիները

Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկել է  բնակիչների 
բարձրացրած բողոքների լուծման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հունիսի 20-ին այցելել է Գեղարքունիքի մարզ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից,  նա հանդիպել է մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ և քննարկել մարզի բնակիչների կողմից Պաշտպանին հասցեագրված բողոքների ուղղվածությունները։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատել քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման ուղղությամբ:

Պաշտպանը մարզային այցի շրջանակում այցելել է նաև Ճամբարակ քաղաք և Վահան գյուղ։ Բնակիչները բարձրացրել են ինչպես համակարգային խնդիրներ, այնպես էլ ներկայացրել են անհատական գանգատներ կապված տարբեր պետական հիմնարկների հետ։ Մասնավորապես, բողոքները վերաբերել են տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացակայությանը, հաշմանդամության կարգի և նպաստի սահմանման իրավաչափությանը, ՀԽՍՀ խնայբանկում ներդրած ավանդի փոխհատուցմանը, զինծառայողների իրավունքներին և այլն: Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում միջոցներ կձեռնարկվեն արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ: Պաշտպանի՝ մարզային շարունակական այցերի արդյունքում լուծվել են քաղաքացիների բարձրացրած մի շարք խնդիրներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]