Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը

Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում պետական միջոցներով հիմնանորոգվում է Գավառագետի վտակի վթարային կամուրջը, որը բնակավայրը կապում է Ծաղկաշեն գյուղին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, կամրջի հիմնանորոգման նախահաշվային գինը կազմել է 99,5 միլիոն դրամ, բայց շինարարության մրցույթը հաղթող կազմակերպությունը շահել է 72,7 միլիոն դրամով:

«Կամուրջը կառուցվել է տասնամյակների վաղեմությամբ, որը խարխլվել է հեղեղումների, բնական այլ երեւույթների արդյունքոսւմ: Այն վթարային էր դարձել վերջին տարիներին ու աստիճանաբար կորցնում էր շահագործման պիտանիությունը: Շինարարությունն ընթանում է ՀՀ կապի, տրանսպխորտի եւ ՏՏ նախարարության պատվիրատվությամբ: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Այս պահին կառույցում ընթանում են հողային աշխատանքներ»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]