Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

ՄԱԿ-ի մշտական համակարգողը պատրաստ է Պետական վերահսկողության ծառայությանն աջակցել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պետական վերահսկողական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից տարիներ շարունակ ՀՀ-ին ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև հույս հայտնել, որ երկրում ստեղծված նոր իրադրության պայմաններում  երկկողմ հարաբերությունները կզարգանան նոր թափով և կլինեն առավել արդյունավետ։       

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը տարբեր ոլորտներում, հատկապես՝ ՊՎԾ կողմից իրականացվելիք օրինականության հաստատման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ինչպես նաև ցուցաբերել փորձագիտական և տեխնիկական աջակցություն։

 

                                                                                                                         

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ