Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սուրեն Պապիկյանն  ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Սուրեն Պապիկյանն  ընդունել է Ճապոնիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ջուն Յամադային։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ շատ բարձր է գնահատում հայ-ճապոնական գործընկերային հարաբերությունները, որի վկայությունն են հանդիսանում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող մի շարք աջակցության ծրագրերը։ Նախարարը բարձր է գնահատել տնտեսության, տարածքների համաչափ զարգացման, աղետների կանխարգելման ոլորտներում Ճապոնիայի թռիչքային և առաջանցիկ զարգացման փորձը և հավելել, որ Հայաստանի համար դրանք ունեն փորձագիտական նշանակություն։ «Կարծում եմ,  Ճապոնիայի ունեցած փորձը հնարավորություն կտա և կօգնի մեզ ավելի ճիշտ գնահատել ու օգտագործել մեր ունեցած ռեսուրսներն ու հնարավորությունները»,- ասել է նախարարը: 

Դեսպան Ջուն Յամադան  շնորհակալություն հայտնելով նախարար Պապիկյանին ընդունելության համար և շնորհավորելով նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ`  ընդգծել է, որ տարածաշրջանների միջև զարգացման տարբերությունների հարթեցումը, բնական աղետների դեմ պայքարը երկու պետությունների համար էլ հանդիսանում են առաջնահերթություն։ Դեսպանը վստահեցրել է, որ Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է կիսվել այս ոլորտներում իր արձանագրած հաջողությունների փորձով։Կարևորելով խոշոր քաղաքների և հարևան վարչատարածքային միավորների համաչափ զարգացման ճապոնական հարուստ և բազմադարյա փորձը և այդ ոլորտում անցկացնելով համեմատական զուգահեռներ՝   նախարար Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև առկա գործընկերային և կառուցողական հարաբերություններն  առաջիկայում համագործակցության նոր եզրեր կուրվագծեն։    

Հանդիպմանը քննարկվել են նաև համայնքների տնտեսական կարողությունների զարգացման, բնական արհավիրքների կանխարգելման և ռիսկերի կառավարմանն ուղղված մի շարք հարցեր։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]