Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ռուսական նոր կործանիչներ ձեռք բերելու մասին լուրերին

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ռուսական նոր կործանիչներ ձեռք բերելու մասին 
լուրերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նոր իշխանությունները, Պաշտպանության նախարարությունն իրենց առջև խնդիր են դրել զարգացնել ավիացիայի ոլորտը: Այս մասին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, ըստ որի, չի բացառվում, որ մոտ ապագայում Հայաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը համալրվի ռուսաստանյան արտադրության բազմաֆունկցիոնալ կործանիչներով:

«Հայաստանի նոր իշխանություններ իրենց աառջև նպատակ են դրել զարգացնել ավիացիան: Ներկայում քննարկվում են տարբեր ճանապարհներ, կարծում եմ, որ շատ արագ վերջնական եզրահանգում կլինի՝ հասկանալու համար ռեսուրսները, դրանց օգտագործման հնարավորությունները Հայաստանի բանակն ուժեղացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արմեն Գրիգորյանը: Լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք հստակեցումներ կան, Արմեն Գրիգորյանը նշեց, որ այս պահին մտքերի փոխանակում է:

Կոմերսանտը գրել էր, որ Ռուսաստանը մտադիր է Հայաստանին մատակարարել Су-30СМ մարտական ինքնաթիռներ: Հոդվածում նշվում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ երկրի ղեկավարությունը մինչև 2024 թվականը հետաձգել է Ռուսաստանից բազմաֆունկցիոնալ Су-30СМ կործանիչների գնումը: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2012թ-ին, սակայն այդպես էլ ուժի մեջ չի մտել:  Թերթի տեղեկություններով Ռուսաստանը մտադիր է գործարքը իրականացնել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նստել է Су-30СМ-ի մեջ և կործանիչն անվանել լավագույններից մեկն աշխարհում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am