Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուսաստանի Արխանգելսկի մարզն ու Վայոց ձորը կհամագործակցեն առևտրի ոլորտում

Ռուսաստանի Արխանգելսկի մարզն  ու  Վայոց ձորը կհամագործակցեն առևտրի 
ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզն ու Ռուսաստանի Արխանգելսկի մարզը կհամագործակցեն առևտրի ոլորտում՝  մոտ ապագայում կառուցվելիք առևտրային տների միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի համագործակցության միության» վերահսկիչ խորհրդի առաջին նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝առևտրային տների միջոցով երկու պետությունների մարզերը հնարավորություն կունենան ներկայացնելու և իրացնելու մարզի արտադրանքը: «Վայոց ձորի մարզն առաջարկելու է տարբեր տեսակի չրեր, գինիներ, պանրի տեսականի, իսկ թե ինչ ունի առաջարկելու Արխանգելսկի մարզը Վայոց ձորին, կքննարկվի այսօրվա նիստում»,-ասաց նա:

Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ հավելեց, որ երկու մարզերի  համար արտադրական հնարավորությունների փոխանակման հիմք է դրվում: «Այսօր Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովը հյուրընկալել է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում, հանդիպել նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ում հետ քննարկել են հետագա համագործակցության հարցեր նաև զբոսաշրջության ոլորտում»,-նշեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]