Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երիտասարդ ռեժիսորներն ու սցենարիստները իրենց կինոնախագծերը կներկայացնեն «ՍինեՄիտք» ծրագրի շրջանակում

Երիտասարդ ռեժիսորներն ու սցենարիստները իրենց կինոնախագծերը կներկայացնեն «ՍինեՄիտք» ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում այս տարի կյանքի կկոչվի GAIFF pro կինոյի զարգացման հարթակը, որի կարևոր մասն է կազմում «ՍինեՄիտք» (CineThink) ծրագիրը: Այն ողջ տարին ձգվող միջոցառումների շարք է, որի նպատակն է զարգացնել Հայաստանի կինոարտադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ՍինեՄիտք» (CineThink)-ը  յուրօրինակ համագործակցություն է GAIFF Pro-ի և Think դասընթացների ծրագրի միջև: Տասը մասից բաղկացած կուրսը նախատեսված է տասը կինոռեժիսորի/սցենարիստի համար, ովքեր փորձում են իրականացնել իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմը:

Ծրագրի մասին հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց GAIFF pro հարթակի ղեկավար Մելիք Կարապետյանը:

«Ապրիլից սկսել ենք տասը հայկական նախագծի վերաբերյալ տասը շաբաթանոց դասընթաց անցկացնել: Հունիսի  30-ին դասընթացների մասնակցիները կարող են իրենց կինոպատմությունները ներկայացնել հանրությանը: Այդ օրը կիրականացվի դրամահավաք և պոտենցիալ հովանավորները կարող են ֆինանսապես  առաջակցել նախագծերին` դրանց զարգացման հնարավորություն ընձեռելով»,- նշեց Կարապետյանը:

«ՍինեՄիտք» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ` «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]