Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերը

Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել դարպասապան Անատոլի Այվազովի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 22-ամյա ֆուտբոլիստը վերջին չորս մրցաշրջաններն անցկացրել է Հայաստանի առաջնությունում՝ հանդես գալով «Փյունիկ»-ի  և «Շիրակ»-ի կազմում:

«Շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ «Բանանց»-ում: Ես այլ առաջարկներ էլ ունեի, սակայն ընտրեցի «Բանանց»-ը, քանի որ երևում է, որ թիմն աճում է: Թիմն իր առջև մեծ խնդիրներ է դնում, և կան հեռանկարներ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար էլ հաճելի է հայտնվել մի թիմում, որն իր առջև մեծ խնդիրներ է դնում: Իմ խնդիրն  է աշխատել և ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել թիմին: Ես եկել եմ, որ խաղամ և ինձնից կախված ամեն ինչ կանեմ:
Արդեն շատ լավ տպավորություններ եմ ստացել: Տղաներից շատերի հետ նախկինում էլ ծանոթ էի:  Բոլոր պայմանները կան աշխատելու համար: Ամեն ինչ բարձր մակարդակի վրա  է»,- ասել է «Բանանց»-ի  նորեկ Այվազովը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]