Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Վարչապետը հյուրընկալել է իրեն զանգահարած 10-ամյա Անգելիկային


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 10-ամյա Անգելիկա Դերզյանին, ով տասն օր առաջ իրեն էր զանգահարել և հանդիպելու ցանկություն հայտնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը:

«Պատմությունը հետևյալն է. մի տասն օր առաջ հեռախոսիս զանգ եկավ, վերցրեցի, ասում է՝ բարև Ձեզ, վարչապե՞տն է խոսում: Ասացի՝ այո: Ասում է՝ ես 10-ամյա Անգելիկան եմ, ուզում եմ Ձեզ հետ հանդիպել: 
Ասացի, որ հարմար պահի հետ կզանգեմ և կհրավիրեմ: Այսօր մեր հանդիպումը կայացավ: Անգելիկան ինձ համար իր նկարած երկու նկար էր բերել, խաչ ու աղոթագիրք: Իսկ ինձնից միայն մի խնդրանք ուներ, որ մեր զինվորները սոված չմնան, առողջ լինեն և առողջ տուն վերադառնան: Ես ասացի, որ ամեն ինչ կանեմ, որ հենց այդպես էլ լինի»,-գրել է վարչապետը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ