1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գաբրիել Շանելի սիրած քաղաքներին բույրեր են նվիրել

Գաբրիել Շանելի սիրած քաղաքներին բույրեր են նվիրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Chanel ընկերությունը թողարկել Է Les Eaux de Chanel նոր պարֆյումերային հավաքածուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բրենդի հունիսի 20-ի մամուլի տեղեկագրում:

Դրանում տեղ Է գտել երեք բույր՝ նվիրված երեք ուղղությունների, որոնցով սիրել Է ճանապարհորդել ընկերության հիմնադիր մոդելագործ Գաբրիել Շանելը՝ Paris-Deauville, Paris-Biarritz եւ Paris-Venise (Փարիզից Դովիլ, Բիարից եւ Վենետիկ): Կոմպոզիցիաներն ստեղծվել են Օլիվիե Պոլժի կողմից՝ Chanel-ի պարֆյումերայի լաբորատորիայի հետ համատեղ: Բույրերի 125 միլիլիտր ծավալով սրվակները ձեւով հիշեցնում են տափակաշիշ, որն օգտագործում են ճանապարհորդները, եւ հարմար են ձեռքում պահելու համար: Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել Է Ֆրանսիայում 1909 թվականին:

Առաջին խանութը նա բացել Է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել Է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում Էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել Է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել Է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել Է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում Է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]