Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է ՄԻՊ գրասենյակի փորձագետներին

Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է ՄԻՊ գրասենյակի փորձագետներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հունիսի 20-ին ընդունեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փորձագետներ Աննա Մարգարյանին և Արա Ղազարյանին: Հանդիպմանը ներկա էին նաև Ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը և իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Սահակյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:

Քննարկվեց ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության և Քրեակատարողական ծառայության համագործակցությունը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու գործընթացի շրջանակներում: Հնչեցին տեսակետներ ներդրվելիք համակարգում առկա խնդիրների, նոր որդեգրված աշխատաոճի, օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ եկող հարցերի, միջազգային փորձի կիրառման շուրջ:

Հանդիպում-քննարկման ընթացքում կողմերն անհրաժեշտ համարեցին քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համար աշխատատեղերի ստեղծումը և Ծառայությունում արհեստավարժ մասնագետների հաստիքների համալրումը:

Փորձագետները շնորհակալություն հայտնեցին պարզաբանումների, հնչած կարծիքների, ծառայության կողմից առաջարկված նպատակահարմար փոփոխությունների համար:

Հանդիպման վերջում ծառայության պետ Արտյոմ Մխոյանը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում կրկին հանդիպել՝ շարունակելու քննարկումները համապատասխան հարցերի շուրջ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]