Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անցորդները մերկ կնոջը չեն նկատել Հոլիվուդում

Անցորդները մերկ կնոջը չեն նկատել Հոլիվուդում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաննա եւ Լեա Սթեյսներ երկվորյակ քույրերը սոցիալական գիտափորձ են անցկացրել Լոս Անջելեսի Հոլիվուդյան ծառուղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Աղջիկներից մեկը հանվել Է մինչեւ վարտիքը, եւ նկարիչները նրա մարմնի վրա նկարել են ֆեյքային երկնագույն ջինսեր եւ սեւ տոպ: Ճիշտ նման հագուստ, միայն թե իսկական, հագել Է նրա քույրը: Այս տեսքով 25-ամյա Սթեյսները դուրս են եկել փողոց պարզելու՝ արդյոք անցորդները կնկատեն Հաննայի մերկությունը, եւ տեսագրել են տեղի ունեցածը:

Քույրերն անծանոթներին Էին մոտենում՝ ասելով՝ «մենք երկվորյակ ենք, բայց, այնուամենայնիվ, կա մի տարբերություն»:

Ի զարմանս Լեայի եւ Հաննայի, գործնականում ոչ ոք չի տեսել բոդի-արտի եւ իսկական հագուստի տարբերությունը:

Շատերը շփոթահար վիճակում են հայտնվել, երբ Սթեյսները նրանց առաջարկել են դիպչել Հաննայի ոտքին: Սակայն տեսահոլովակի վերջում անցորդներից մեկը գլխի Է ընկել, որ աղջիկներից մեկը մերկ Է: «Բայց նրա հագին ոչինչ չկա»,-ասել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]