Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՔԿՀ-ներ և ՁՊՎ

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՔԿՀ-ներ և ՁՊՎ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները երեկ՝ հունիսի 19-ին, չհայտարարված այցեր են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն»  քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

 Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած մի քանի ազատազրկվածների հետ, ուսումնասիրվել են նրանց մատուցվող բուժօգնությանն առնչվող հարցերը, տրամադրվել է անհրաժեշտ խորհրդատվություն:

Ստուգվել են նաև նշված վայրերում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև բողոքներին առնչվող փաստաթղթերը:

 Այցի արդյունքների հիման վրա կձեռնարկվեն համապատասխան միջոցներ արձանագրված խնդիրների լուծման նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]