Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵՄ-ն պատասխան միջոցներ ձեռնարկեց պողպատի եւ ալյումինի վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ

ԵՄ-ն պատասխան միջոցներ ձեռնարկեց պողպատի եւ ալյումինի վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը (ԵՄ) պատասխան միջոցներ Է ընդունել պողպատի եւ ալյումինի վրա ԱՄՆ-ի առեւտրական մաքսերի դեմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրահանձնաժողովը (ԵՀ) հունիսի 20-ին հրապարակված հայտարարության մեջ:

«Եվրահանձնաժողովը հաստատեց պողպատի եւ ալյումինի վրա ԱՄՆ-ի սակագներին ի պատասխան առեւտրի վերահավասարակշռման ԵՄ-ի միջոցների սահմանման մասին դրույթը: Այդ միջոցները գործողության մեջ կդրվեն հունիսի 22-ին եւ կուղղորդվեն 2,8 միլիարդ եվրո միագումար արժեքով ապրանքների ցուցակ»,- հայտարարել Է ԵՀ-ն: Եվրահանձնաժողովը պարզաբանել Է, որ այդ ապրանքները «լրացուցիչ մաքսերով կհարկվեն Եվրամիության սահմաններին»: Այդ ցուցակի մեջ են մտել պողպատե եւ ալյումինե արտադրանքը, ագրարային մթերքներ, ինչպես նաեւ մի շարք այլ ապրանքներ: Սահմանելով այս միջոցները՝ Եվրամիությունն օգտվել Է իր իրավունքներից Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմաների սահմաններում»,- հայտարարել Է Եվրահանձնաժողովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]