Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում գործող C2C կինոշուկայում 33 կինոնախագծի և տասը հետարտադրական փուլում գտնվող ֆիլմի հայտ է ստացվել

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում գործող C2C կինոշուկայում 33 կինոնախագծի և տասը 
հետարտադրական փուլում գտնվող ֆիլմի հայտ է ստացվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոբելյանական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում այս տարի առաջին անգամ կգործի GAIFF pro  կինոյի զարգացման հարթակը և կանցկացվի C2C տարածաշրջանային համատեղ կինոշուկան: Հուլիսի 9-14-ը կինոշուկային մասնակցող կինոարտադրողները  հնարավորություն կունենան հանդիպել հրավիրյալ միջազգային մասնագետներին, ներկայացնել իրենց նախագծերը և հետարտադրական փուլում գտնվող ֆիլմերը դրանց զարգացման համար անհրաժեշտ ֆինանսավորում և գործընկերներ գտնելու ակնկալիքով: Արդեն հայտնի են կինոշուկայի նախընտրական փուլի արդյունքները:

Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին նախաձեռնության հեղինակներն ու աջակիցները:

«Կինոշուկային մասնակցելու համար Փոքր Կովկասի չորս երկրից` Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Իրանից 33 կինոնախագծի և 10 հետարտադրական փուլում գտնվող ֆիլմի հայտ է ստացվել: Միջազգային նախընտրական հանձնաժողովն ընտրել է 3-ական նախագիծ յուրաքանչյուր երկրից, 1 հետարտադրական փուլում գտնվող ֆիլմ Իրանից և 2-ական կինոնկար մյուս երկրներից: Պահպանել ենք միջազգային հարթակին համապատասխան բոլոր չափանիշները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց GAIFF pro  հարթակի ղեկավար Մելիք Կարապետյանը:

Նրա խոսքով` ծրագիրը հնարավորություն կտա կինոարտադրությունը զարգացնել  տարածաշրջանում, բայց դրա հիմնական նպատակը հայկական կինոարտադրության առաջընթացին նպաստելն է:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանն ասաց, որ միշտ են ցանկացել ֆիլմերի ստեղծման, նախագծերի զարգացման ընդհանուր հարթակ ստեղծել: «GAIFF pro-ն ուղղված է և՛ տեղական, և՛ տարածաշրջանային նախագծերի, հետարտադրական փուլում գտնվող ֆիլմերի շուկայի զարգացմանը, Փոքր Կովկասի և Եվրոպայի համագործակցությանը»,-շեշտեց Հարությունյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին:

Նախաձեռնության աջակից, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը շատ  կարևորեց այն հանգամանքը, որ քայլեր են արվում Հայաստանը նորարարական գաղափարների զարգացման կենտրոն դարձնելու համար: «Մեր միության առաքելության մասն է կազմում ոչ միայն հայկական մշակույթը սերունդներին փոխանցելը, այլև այն նաև նորություններով հարստացնելը. այս ծրագիրն այդպիսին է»,-ընդգծեց նա:

 C2C տարածաշրջանային համատեղ արտադրության շուկան անցկացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]